Լրահոս

11.01.2016 23:10

Խանութից փորձել են գողություն կատարել

Խանութից փորձել են գողություն կատարել

Հունվարի 9-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի բուժամբուլատորիայի մոտ կասկածելի ավտոմեքենա է կայանված:
Ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես մեկնելով նշված վայր` ամբուլատորիայի մոտակայքում գտնվող, 1977 թ. ծնված Սիրանուշ Հ.-ին պատկանող խանութի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1994 թ. ծնված Սարո Գ.-ին և 1971 թ. ծնված Արթուր Վ.-ին, ովքեր նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան կախովի և ներսի փականները կոտրելով, մտել են նշված գյուղում գտնվող, Սիրանուշ Հ.-ին պատկանող խանութ և գողացել 345.000 դրամ, ինչպես նաև փորձել են գողանալ շուրջ 600.000 դրամ արժողությամբ սննդամթերք, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Էդգար Մ.-ն, Սարո Գ.-ն և Արթուր Վ.-ն ձերբակալված են:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։