Լրահոս

11.01.2016 22:10


Արցախում H1N1 է հաստատվել 3 երեխայի մոտ

Արցախում H1N1 է հաստատվել 3 երեխայի մոտ

Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 0-18 տարեկան 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել «Արևիկ» մանկական բուժմիավորումից։

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ ԱՆ համաճարակաբանը նշեց, որ հիվանդության ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ջերմություն՝ մինչև 38°, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն:

Կարինե Բալայանը խորհուրդ է տալիս սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

ԼՂՀ ԱՆ–ն էլ հայտարարել է, որ համաճարակաբանական իրավիճակը լարված չէ։

2016թ. հունվարի 11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332-ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը՝ մինչև 18 տարեկան: Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը