Իրանը ՌԴ–ին է վճարել С-300–ների կանխավճարը և հետ վերցրել իր հայցը
С-300 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչ մասերի մատակարարման կանխավճարը Ռուսաստանը ստացել է Իրանից։ «РИА Новости»–ն նշում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
Նա նաև նշել է, որ Իրանը Միջազգային արբիտրաժային դատարանից հետ է վերցրել իր հայցն ընդդեմ Ռուսաստանի։
С-300 համակարգերի առաքման մասին պայմանագիրը կնքվել էր անցած տարի։
«Մատակարարումը սկսվում է ֆինանսական միջոցները ստանալուց հետո։ Դրանք արդեն նստել են ռուսական համապատասխան կազմակերպությունների հաշիվների վրա, և պայմանագիրն այժմ իրականացման փուլում է»,–ասել է Ռոգոզինը։
Իրանի հայցն ընդդեմ Ռուսաստանի վերաբերում էր С-300 համակարգերի չմատակարարմանը։ Նախորդ տարի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Իրան այդ համակարգերի մատակարարման արգելքը հանելու մասին։

7or.am