Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.11-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 20 կմ հյուսիս' սարերում, հրդեհի օջախ է նկատվել:
Տեղում պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվել է Սվերդլով գյուղին հարակից սարալանջին:
Տեղի բնակիչների հսկողությամբ այրվել է 5000 քմ. խոտածածկ տարածք:
***
Նույն օրը, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել' 16.00-ին:
Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:
***
Նույն օրը, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի 2-րդ փողոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել' 17.25-ին:
Ա.Ավետիսյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ կուտակած անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել' 20.00-ին:
Մ.Աղամյանին պատկանող տան բակում այրվել է 15 տ պահեստավորած անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.30-ին:
Այրվել է 300 հա խոտածածկ տարածք:
***
Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հյուսիս-արևելք գտնվող սարալանջերին (Բազումի լեռնաշղթա) և հարավում գտնվող Մայմեխ սարի վրա խոտածածկ տարածքներ են այրվում:
Հյուսիս-արևելյան ուղղությամբ դեպի հրդեհի վայր են մեկնել Գուգարք գյուղի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներ:
Ժամը 24.00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են առավոտյան:
Առավոտյան դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարներ եւ Գուգարք գյուղի հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներ:
Հարավային ուղղությամբ' Մայմեխ սարի վրա, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով:
Հրդեհներ

Ժամը 07.00-ի դրությամբ հրհեհը մարվել է:
Այրվել է 10 հա խոտածածկ տարածք: