Լրահոս

11.01.2016 15:16

Հայաստանի հիվանդանոցներում գրանցվել է գրիպից արդեն 6-րդ մահացության դեպքը

Հայաստանի հիվանդանոցներում գրանցվել է գրիպից արդեն 6-րդ մահացության դեպքը

Հանգստյան օրերին Հայաստանի հիվանդանոցներում գրանցվել է գրիպից արդեն 6-րդ մահացության դեպքը. մահվան պատճառը H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության բարդացումն է եղել։ Ռուսաստանից ժամանած տղամարդը, ըստ նախարարության, մինչև Հայաստան գալն արդեն վարակված է եղել։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Չնայած մահվան դեպքերին՝ Առողջապահության նախարարությունը պնդում է, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա՝ ճիշտ համարելով բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելը։

Ըստ նախարարության վերջին տվյալների՝ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման ավելի քան 650 դեպք է գրացվել, որից 219-ը` թոքաբորբով: Հոսպիտալացվածներից 85-ը հղիներ են: Հիվանդներից 83-ը վերակենդանացման բաժիններում են, մոտ 10-ի վիճակը գնահատվում է ծանր։

Երևանի «Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ վերջին օրերին գրանցվել է կանչերի աննախադեպ թիվ. մեկ օրում ունեցել են ավելի քան 900 կանչ, թեև, ըստ Ստեփանյանի, հիվանդանոց տեղափոխվող հիվանդների թիվը չի ավելացրել։

«Ամսի 7-ին, օրինակ, ունեցել ենք 956 կանչ, որը որ աննախադեպ է մեր ծառայության համար։ Մաքսիմալ կանչերը, որ մենք ունեցել ենք միայն մեկ օր անցյալ տարի, եղել են 831 հունվարի 5-ին. ոչ միայն անցյալ տարի, այլ ընդհանրապես տարիներ շարունակ մենք նման կանչերի թիվ չենք ունեցել», - ասաց Ստեփանյանը։

Շտապօգնության ծառայության ղեկավարը կարծում է, որ կանչերի թիվը զգալիորեն ավելացել է առաջին հերթին անհանգստության ալիքի պատճառով։ Այնուամենայնիվ, կանչերի զգալի մասը սրտանոթային հիվանդություններից հետո շնչառական հիվանդություններն են։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ընդունել են ավելի քան 6 հազար 700 կանչ, որը մոտ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի կանչերից։

Մանրամասները՝ «Ազատությունում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։