Լրահոս

11.01.2016 15:10


Այրվել է ավտոմեքենա և տուն

Այրվել է ավտոմեքենա և տուն

Հունվարի 11-ին, ժամը 11.05-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կենտրոնական հրապարակին հարակից այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.15-ին, մարվել՝ 11.16-ին:

7-րդ փողոցի թիվ 9 տան դիմաց մասամբ այրվել է Ջ. Հ.-ին պատկանող «Mersedes C-180» մակնիշի 34 NA 560 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկը:

***

Հունվարի 11-ին, ժամը 07.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուռնազյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.36-ին:

Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը