Լրահոս

10.01.2016 23:05

ՃՏՊ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 15.37-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին` Նորավանքի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 SV 897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 2005 թ. ծնված Ա. Ն.-ը, 2013 թ. ծնված Է. Ն.-ը և 1947 թ. ծնված Լ. Դ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։