Լրահոս

10.01.2016 13:13

Հանրակացարանի պատից քարեր են պոկվել և ընկել

Հանրակացարանի պատից քարեր են պոկվել և ընկել

Հունվարի 10-ին, ժամը 00.41-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստավել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանի պատից քարերը պոկվում և ընկնում են. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքը ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան: 4-րդ հարկի բնակարաններից մեկի (պատկանում է Ք. Ի.-ին) բնակարանի պատուհանի վերևի հատվածից քարարեը (մոտ 5 քար) փլուզվել և ընկել են բնակարաններից մեկի (պատկանում է Ս. Թ.-ին) մուտքի դռան ծածկի վրա և փակել դռան մուտքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։