Լրահոս

10.01.2016 12:45

Գայի պողոտայում մերկասառույցի պատճառով բախվել է 5 ավտոմեքենա (լուսանկար)

Գայի պողոտայում մերկասառույցի պատճառով բախվել է 5 ավտոմեքենա (լուսանկար)

Հունվարի 10-ին, ժամը 01.57-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենա, տեղի է ունեցել նաև վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մենկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա Ռիո» մանկիշի (վարորդ`1991թ ծնված Վ. Ջ.) 045ՏՏ60 պ/հ, «ՎԻՊ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսան Սանի» մակնիշի (վարորդ` 1968թ. ծնված Հ. Ա՚) 651 LS 68 պետհամարանիշի, «Նանա» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի (վարորդ` 1987թ. ծնված Կ. Գ.) 085 OP 61 պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի (վարորդ` 1990թ. ծնված Ա. Մ.) 34 CT 412 ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։