Լրահոս

08.02.2011 10:01


ԼՂՀ նախագահը քննարկել է Շուշի քաղաքում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է անվանի երկրաբան, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին, արվեստագետներ Սամվել Հովհաննիսյանին և Յուրի Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել Շուշիում թանգարանի բացումը, ինչը նոր լիցք կհաղորդի քաղաքի և ամբողջ հանրապետության մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

Նախագահը նշել է, որ մշակույթի ոլորտը հանդիսանում է պետության առաջընթացի կարևոր հիմքերից մեկը, և իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն նման հայրենանվեր նախաձեռնությունների իրականացմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը