Լրահոս

09.01.2016 12:20

Ավտոմեքենաներն ուղևորներով արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն ուղևորներով արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 9-ին՝ ժամը 04.26-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի առվակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Nissan Patrol մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.):

Հունվարի 8-ին՝ ժամը 16.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում ավտոմեքենան սահել և ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել  Газель մակնիշի 0552s պ/հ ավտոմեքենան:

Հունվարի 8-ին՝ ժամը 14.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 0311L պետհամարանիշով Վանաձոր-Երևան ավտոճանապարհը սպասարկող N403 միկրոավտոբուսը (16 ուղևոր):

Հունվարի 8-ին՝ ժամը 13.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Range Rover» մակնիշի 88 DV 886 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

Հունվարի 8-ին՝ ժամը 13.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mercedes C180» 34 ZU 106 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

Հունվարի 8-ին՝ ժամը 13.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Daewoo matiz» մակնիշի 34 ZZ 707 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 8-ին՝ ժամը 09.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդաբլուր գյուղի խաչմերուկում արգելափակվել են 4 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (1 ուղևորով):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։