Լրահոս

09.01.2016 09:58

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 8-ին՝ ժամը 21.34-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ բախվել են «Volvo» մակնիշի 382 TS 58 պ/հ (վարորդ Ս. Ա., ծնվ. 1975 թ.) բեռնատարը և «Mtsubishi Pajero io» մակնիշի 34 SD 456 պ/հ (վարորդ Վ. Ղ., ծնվ. 1990 թ.) ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Mtsubishi pajero io» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Հ.-ը (ծնվ. 1990 թ.) և Դ. Մ.-ը (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, իսկ Է. Բ.-ը (ծնվ. 1989 թ.) և Վ. Ղ.-ը (ծնվ. 1991 թ.)` Սևան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Վ. Ղ.-ի և Դ. Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Է. Բ.-ը Սևանի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։