Գաղջոտ 2015-ից «տոնական» անցումը դեպի պառլամենտական 2016 թվական կարծես թե այնքան էլ զվարթ ու ցնծալի չստացվեց: Հակառակը` այն դիտարժան էր ձախորդ իրադարձություններով, հեգնանք ու չարախնդություն առաջացնող հրամաններով եւ ձանձրույթի թանձր շերտով պատված դրվագներով (հայկական TV-ների ականջը կանչի):
Բայց, իհարկե, այդ ամենում շատ խորհրդանշական բան կար:
2015-ի դեկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանը բրեժնեւյան «ամպլուայի» մեջ էր. պարգեւներ ու մեդալներ էր, որ շաղ էր տալիս աջ ու ձախ: Կարելի է ասել՝ հասարակական-քաղաքական դաշտի, կառավարության անդամների մեծ մասի` պարգեւատրված լինելու չմարող տենչը բավարարեց:
Իսկապես հասկացանք, որ նոր Սահմանադրությունը «քաղաքական համակարգը փոխելուն», «նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը» միտված մի անգնահատելի փաստաթուղթ է, ինչն ընդունելու հարցում Սերժ Սարգսյանը չխնայեց ջանք ու եռանդ:
Մխիթար Գոշի, Խորենացու եւ այլ մեդալների ու պարգեւների առատ բաշխումներերի միջոցով, ինչը վաղուց ծիծաղի առարկա է դարձել հանրության շրջանում, ՀՀԿ ղեկավարին անպայման կհաջողվի փոխել քաղաքական համակարգը եւ ձեւավորել նոր քաղաքական մշակույթ:
Մենք էլ մտածում էինք, թե ինչպես է փոխելու այդ ամենը: Դու մի ասա` լավ չմոռացված հին մեթոդներով:
Ցավոք, «նոր քաղաքական համակարգի» ներկայացուցիչներից միայն մեկը չկարողացավ լիարժեքորեն ըմբոշխնել իր «Մխիթար Գոշին»: Ախր, այնքան ուժեղ նավսեցին, որ ընկավ ու ոտքը… Բայց ո՞վ գիտե, գուցե այդ տհաճ ու ցավալի դիպվածը Աշոտյանի առաջնորդը նո՛ւյնպես դիտարկում է որպես նոր քաղաքական մշակույթի տարր:
Մի խոսքով, թվում էր, թե Նոր տարում պառլամենտական Հայաստանը թափով շարժվելու է առաջ` շարունակելով շենացնել մեր երկիրը: Այն էլ ձնաբուքը վրա տվեց` պառլամենտարիզմի ջերմեռանդ կողմնակիցներին եւ հատկապես դրա խորհրդանիշը հանդիսացող Գալուստ Սահակյանին (չէ՞ որ ԱԺ նախագահի կարգավիճակը խորհրդանիշ է) «թաղելով» ձյան հաստ շերտի տակ:
Փաստորեն, գեղարքունիքյան կատաղի ձնաբքի մեջ թաղվեց «պառլամենտական Հայաստանը»: Այն, ինչ չհաջողվեց անել ընդդիմադիրներին, հաջողվեց բնությանը:
Թարսի պես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չընդունեց առաջարկը, ըստ որի՝ խորհրդարանական մոդելի անցնելու դեպքում պետք է Հայաստանում բացառել ձնաբուքը:
Փա՛ռք Աստծո՝ զոհեր չեղան, բայց փաստն ինքնին խորհրդանշական է: Անգամ բնությունն ինքն է դեմ, եւ այդ օրը, թեկուզեւ ուշացած, նա ամեհի պտտահողմով իր սառնաշունչ «ո՛չ»-ն ասաց նոր Սահմանադրությանը, պառլամենտական Հայաստանին, իրականում` Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի վերարտադրությանը:
Պառլամենտական Հայաստանը թաղվեց ձնաբքի մեջ

Կիմա Եղիազարյան