Լրահոս

08.01.2016 13:47

Բախվել են «Opel Astra»–ն և Երևան-Վեդի ավտոճանապարհը սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Բախվել են «Opel Astra»–ն և Երևան-Վեդի ավտոճանապարհը սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Հունվարի 8-ին՝ ժամը 08.43-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշենի ավտոճանապարհի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 DA 202 (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Փ.) ավտոմեքենան և «Faw» մակնիշի 3391L պ/հ Երևան-Վեդի ավտոճանապարհը սպասարկող N460 ավտոբուսը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Կ. Փ.-ը և 1958 թ. ծնված Ս. Փ.-ը տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։