Լրահոս

08.01.2016 13:06


2016–ն ԱՄՆ–ում սկսվել է արժեթղթերի շուկայի՝ 119 տարվա մեջ ամենախոշոր փլուզմամբ

2016–ն ԱՄՆ–ում սկսվել է արժեթղթերի շուկայի՝ 119 տարվա մեջ ամենախոշոր փլուզմամբ

ԱՄՆ ֆոնդային հարթակներում առաջին գործարքներն իրականացել են այս հունվարի 4–ին։ 4 օրվա ընթացքում «Dow Jones»–ն ընկել է 911 կետով՝ ավելի քան 5 տոկոսով։

«CNN»–ի տվյալներով՝ տարվա նման մեկնարկը վատագույնն է 1897–ից հետո։

«Ներդրողները նոր տարին սկսել են խուճապով»,–ասել է «Yardeni Research» ներդրումային–քոնսալթինգային ընկերության ղեկավար Էդ Յարդենին։

Վերլուծաբանների կարծիքով կատարվածի ողջ մեղքը հիմնականում Չինաստանինն է, որի արժեթղթերի շուկայում ներկայումս քաոս է տիրում։ Դա էլ, բնականաբար, անդրադարձել է աշխարհի մյուս խոշորագույն շուկաների վրա՝ եվրոպական և ամերիկյան։ Իսկ եթե այդ ամենին գումարվի նաև էժան նավթը, որը բացասաբար է անդրադառնում էներգետիկ ընկերությունների հասույթների վրա, հասկանալի կդառնա ֆոնդային շուկաներում տիրող խուճապը։

Աշխարհի հայտնի գործարարները, որոնցից է միլիարդատեր Ջորջ Սորոսը, ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր են համարում. այն հնարավոր է՝ բերի 2008–ի գլոբալ տնտեսական ճգնաժամի կրկնությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը