Թուրքիայի ԱԳՆ–ն բողոքինոտաէհղելԹեհրանին՝ իրանական լրատվամիջոցների հրապարակումների կապակցությամբ։ Դրանցում ասվում է, որ 2015թ.դեկտեմբերի 29-ինԹուրքիայինախագահՌեջեփԹայիփԷրդողանիայցըՍաուդյանԱրաբիակապէունեցելշիաքարոզիչՆիմրաան-Նիմրայիմահապատժիհետ:
Այս հրապարակումներից հետո Թուրքիայում Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: «ТАСС»–ը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատապարտում են Էրդողանի այդ այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչի մասին գրվել է «Իրանիկառավարականմարմիններիհետկապունեցողմիշարքպարբերականներում»:
Թուրքիան բողոքի նոտա է հղել Իրանին
Թուրքիայի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ իրանական լրատվամիջոցների հրապարակումների կապակցությամբ։ Դրանցում ասվում է, որ 2015թ. դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի մահապատժի հետ:
Այս հրապարակումներից հետո Թուրքիայում Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: «ТАСС»–ը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատապարտում են Էրդողանի այդ այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչի մասին գրվել է «Իրանի կառավարական մարմինների հետ կապ ունեցող մի շարք պարբերականներում»:
7or.am