-Ինչպե՞ս եք գնահատում Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը։
-Անկեղծ ասած՝ դժվար է ասել, թե ընդհանրապես ինչ առաջխաղացումներ կլինեն կամ արդյոք եղե՞լ են այնտեղ։ Շատ լրատվամիջոցներ բազմապիսի լրատվություն էին տալիս այդ նույն օրը։ Ես ուղղակի ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մեկ օր առաջ Իլհամ Ալիևը կտրուկ հայտարարությունով հանդես եկավ։ Դա ևս ցույց է տալիս այն հանգամանքը, որ փաստացիորեն զգալով այն մթնոլորտը, որն արդեն կա միջնորդների կողմից՝ Ալիևը փորձում է «վա բանկ» գնալ և իր կոշտ հայտարարություններով հայկական կողմից ուղղակիորեն զիջում կորզել։ Զգալով միջնորդների ճնշումը երկու կողմերի վրա, զգալով այն, որ էապես մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, և, ըստ էության, Թուրքիան դրել է այն նախապայմանը, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման՝ Թուրքիայի պառլամենտը չի վավերացնի այդ արձանագրությունները և օգտվելով այդ հանգամանքից՝ Ալիևը փորձում է ուղղակիորեն այդ մեկ-երկու կոշտ հայտարարություններով ճնշում գործադրել միջնորդների վրա և ստանալ իր ուզածը՝ միակողմանի զիջումներ որոշ էլեմենտների շուրջ, ինչն, ըստ էության, երկար ժամանակ նրանց չէր հաջողվում։
-Իսկ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շանսերն ինչպե՞ս կգնահատեք այդ համատեքստում։
-Ես միշտ նշել եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները պրակտիկորեն չեն հաստատվի թուրքական պառլամենտի կողմից, եթե չլինի որոշակի առաջխաղացում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Նրանք դա ասել են, և կարծում եմ՝ հետամուտ կլինեն այդ խնդրին։ Թուրքիայում նման օրինակներ կան։, երբ նրանք անտեսում են գերտերությունների ճնշումները։ Օրինակ ԱՄՆ-ի կողմից զորքերի օգտագործումն Իրաքում։ Թուրքերը պետական մակարդակով հայտարարեցին, թե պատրաստ են աջակցել Միացյալ Նահանգներին, սակայն երբ պահը եկավ, թուրքական պառլամենտը պարզապես չհաստատեց այդ օրինագիծը, և Միացյալ Նահանգները զրկվեց Թուրքիայի տարածքից Իրաքում ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից։
-Անցնենք ներհայաստանյան հարցերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներն էլ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել։
-Ես կարծում եմ՝ սա պետք է մեկնաբանել որպես ներիշխանական պայքարի ուժեղացում։ Դուք գիտեք, որ իշխանական համակարգում կան շատ լուրջ դժգոհություններ վարչապետի վերջին տարվա գործունեությունից։ Մենք գիտենք, թե ինչ տնտեսական անկում գրանցեց մեր տնտեսությունը։ Հասկանալի պատճառներով նախագահը մինչև վերջ աջակցելու է վարչապետին, և որպեսզի նա չդառնա քավության նոխազ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այսօր վարչապետը չէր ներկայացնում որևէ կուսակցություն (նա ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչ չէր), և բոլորը համարում էին, որ նա նախագահի վարչապետն է, փաստորեն, որպեսզի նախագահը ուժեղացնի իր դիրքերը, և որպեսզի այն դժգոհությունը, որ կա վարչապետի հանդեպ, չգնա անուղղակիորեն իր վրա, նախագահն ամեն ինչ արեց, որ Տիգրան Սարգսյանը դառնա ՀՀԿ անդամ։ Դրա հետևանքով, փաստորեն, ցանկացած քննադատության պարագայում, որ կհնչի ներիշխանական համակարգից վարչապետի հանդեպ, ՀՀԿ-ն պետք է որ ուղղակիորեն աջակցի վերջինին։ ՀՀԿ-ի մեջ էլ կան շատ դժգոհ շրջանակներ վարչապետից, բայց այսօրվանից նրանց դիրքորոշումը շատ ավելի խոցելի կլինի։ Մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը, ըստ էության, կարող են որոշ իմաստով թուլանալ, որովհետև Տիգրան Սարգսյանի և մի շարք նախարարների հանրապետական դառնալուց հետո հակառակ կողմի կշիռը կմեծանա։ Կարծում եմ՝ նախագահի այս քայլը հենց այդ նպատակն էլ հետապնդում է։
Երվանդ Բոզոյան.
Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը