Լրահոս

07.01.2016 17:55

Ալավերդիում գողացել են արհեստական 3 եղնիկ

Ալավերդիում գողացել են արհեստական 3 եղնիկ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին՝ ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ հունվարի 4-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ: Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։