Աշխարհ

07.01.2016 10:16


Ֆոնդային բորսաների փլուզումը Չինաստանում. առքուվաճառքը կանգնեցվել է մինչև օրվա վերջ (տեսանյութ)

Ֆոնդային բորսաների փլուզումը Չինաստանում. առքուվաճառքը կանգնեցվել է մինչև օրվա վերջ (տեսանյութ)

Գների կտրուկ անկման պատճառով Չինաստանի ֆոնդային բորսաների բացվելուց հետո կես ժամ էլ չանցած՝ առքուվաճառքը դադարեցվել է։

Շանհայի ֆոնդային բորսայում «Shanghai Composite»–ի ինդեքսը փլուզվել է 7,32 տոկոսով՝ հասնելով 3115,89 սահմանային կետի։ Շենչժենի առևտրային հարթակում գործարար ակտիվության գլխավոր ինդիկատոր համարվող «Shenzhen Component»–ի ինդեքսն անկում է ապրել 8,35 տոկոսով՝ հասնելով 10745,47 կետի։

Ներդրողների խուճապի պատճառը դարձել է Չինաստանի ազգային բանկի կողմից չինական արժույթի արժեզրկումը՝ անցյալ օգոստոսից սկսած՝ ամենացածր մակարդակի։ Ինչպես հայտնում է «ТАСС»–ը, 1 դոլարի համար սահմանվել է 6,5646 յուան։

«Յուանի արժեզրկումը գերազանցում է ներդրողների սպասելիքները, որոնք սկսում են զգուշանալ կապիտալի արտահոսքից»,––ընդգծել է «Jingxi Investment Management»–ի վերլուծաբան Վան Չժենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը