Չգիտեմ` ով է դեկտեմբերի 31-ի կեսգիշերից մի 5 րոպե առաջ լսել ՍերժՍարգսյանի շնորհավորական հեռուստաելույթը, բայց ասեմ, որ ես չեմ լսել: Այսօր միայն ժամանակ գտա ու կարդացի: Ցնցող է:
Պարզվում է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համայն հայության միասնականության բացառիկ դրսեւորումների վկան ենք եղել:
Մի կողմ թողնենք այն, որ ստեղծվել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, իսկ թե ինչ նկատի ունի բանախոսը՝ «համայն հայության միասնականության բացառիկ դրսեւորումներ» ասելով, հայտնի չէ:
Եթե աշխարհի տարբեր երկրներում գտնվող ՀՀ դեսպանատները չկարողացան գոնե 100-ամյակի շրջանակներում ավելացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող երկրների կամ միջազգային կառույցների թիվը, ապա ի՞նչ միասնականության և հաջող դիվանագիտության մասին է խոսքը:
Ս. Սարգսյանը գուցե նկատի ունի ՀՀ սփյուռքի նախարարի «100 բարձ» ակցիա՞ն, որ համընդհանուր ծիծաղի արժանացավ:
Ինչ վերաբերում է Հռչակագրին, ապա դա էլ միանշանակ գնահատականի չարժանացավ թե՛ ՀՀ-ում եւ թե՛ Սփյուռքում:
2009-ից Թուրքիայի հետ «քիրվայություն» նախաձեռնելուց եւ այն տապալելուց հետո որեւէ Հռչակագիր (անգամ՝ ամենախիստ գնահատականներով) այլեւս կորցնում է իր արժեքն ու նշանակությունը:
Բայց Սարգսյանի` ամանորյա շնորհավորական ուղերձի «ամենաուժեղ» հատվածը սա էր. «Այսօրաշխարհնապրումէծանրուլարվածպայմաններում: Ցավոք, 2015 թվականըոչմիայնչբերեց լիցքաթափումևառկապատերազմներիսառեցում, այլևորոշդեպքերումմեծացավլարվածությունը, թեժացանպատերազմներիօջախները: Աշխարհիտարբերծայրերումչնվազեցինանմեղքաղաքացիների կյանքերխլողանմարդկայինահաբեկչականգործողությունները: Ահաայսհամապատկերումևայս համատեքստումՀայաստաննապրեցևսմիխաղաղուկայունտարի: Մենքշարունակեցինքլինելաշխարհի ամենաապահովերկրներիցմեկը: Շարունակեցինքշենացնելմերերկիրը, կառուցելճանապահներ, տներ, դպրոցներ, հիվանդանոցներ՝մտքումմշտապեսունենալովավելինանելուերազանքը»:
Դուք գիտեի՞ք, որ 2015-ին Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է եղել, որ իշխանությունները շենացրել են երկիրը, եսիմ՝ ինչքան բաներ են կառուցել: Ես առաջին անգամ իմացա:
Եթե ապահով ու շեն Հայաստան են կառուցել, ապա ինչո՞ւ է ժողովրդի մեծ մասը վատ ապրում, իսկ մի մասն էլ՝ արտագաղթում։
Աաաա՜, ապահով ենք եղել նրանով, որ Գալուստի ավտոն փրկել ու հանել են ձնաբքի միջից: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչո՞ւ եռապատկված արտաքին պարտքի բարերար ազդեցությունն իր մաշկի վրա չի զգացել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: ՀովիկԱբրահամյանի նշած 3–տոկոսանոց տնտեսական աճն էլ` վրադիր: Չի՛ զգացել: Էս ի՜նչ հաստակաշի է ՀՀ քաղաքացին, որ չի զգացել:
ՀՀԿ ղեկավարը, Հայաստանն ամենաապահովներից համարելով, գուցե նկատի ունի Նորք-Մարաշում վնասազերծված «ահաբեկչական» խմբի՞ն: Բայց ժողովրդի մեծ մասն ահավոր տխրել է, որ այդ խումբը չի հասցրել իր ծրագիրն իրականացնել: Այս մասին հաստատ գիտի իշխանությունը` Ս. Սարգսյանի գլխավորությամբ (սաղ լինեն սոցցանցերում վխտացող իշխանական ֆեյքերը):
Ուղերձի վերջին հատվածն էլ պակաս զվարճալի չէ. «ՍանորուերիտասարդՀայաստաննէ, որբացէաշխարհիառաջ՝ընդունելունոր՝առաջադիմականգաղափարներ, ընդունելուաշխատանքիևկենցաղինորմշակույթ, որապրելուևընթանալուէարդիաշխարհինհամաքայլ: Մենքնորտարիենքմտնումնորքաղաքականհամակարգով, նորլիցքերովուհույսերով՝համոզված, որմերտունըմենքենքկառուցումևկառուցումենքճիշտհիմքերիվրա: 25-ամյաՀայաստանըդեռևսմերերազանքներիՀայաստանըչէ, բայցպարտադիրևամուրհանգրվանէայդճանապարհին»:
Նախ՝ պարզվում է` 2016-ին պառլամենտական Հայաստանը «հաց եւ զվարճանքի» մի նոր առիթ է գտել` 25-ամյակը: Ի՞նչ մի հպարտանալու բան կա այն բանում, երբ 2008-ից ի վեր՝ իշխանությունը որքան հարստանում՝ ժողովուրդը նույնքան թշվառանում է, արտագաղթն ահագնանում է, իսկ տնտեսությունը քանդվում է:
Այս ողորմելի պատկերը վկայում է այն մասին, որ Սարգսյանն ու իր թիմը, որ ուզում են հավերժ իշխել, ընդհանրապես որեւէ առիթ տոնելու իրավունք չունեն:
Ի՞նչ նոր քաղաքական համակարգի մասին է խոսում Սարգսյանը, որը «զրոներով» գնել ու հաճախորդացրել է քաղդաշտի 99 տոկոսին:
Այս ի՞նչ հեքիաթ է պատմում ՀՀ ղեկավարը: Գուցե «նոր քաղաքական համակարգ» ասելով նկատի ունի իր հաճախորդներից կազմված համակա՞րգը՝ խիստ «քաղաքացիական» և «լուսավոր»: Շա՜տ ծիծաղելի է: Ինչ ասենք… անգամ շնորհավորական ուղերձից է գաղջը ծորում:
Անգամ շնորհավորական ուղերձից է գաղջը ծորում
Չգիտեմ` ով է դեկտեմբերի 31-ի կեսգիշերից մի 5 րոպե առաջ լսել Սերժ Սարգսյանի շնորհավորական հեռուստաելույթը, բայց ասեմ, որ ես չեմ լսել: Այսօր միայն ժամանակ գտա ու կարդացի: Ցնցող է:
Պարզվում է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համայն հայության միասնականության բացառիկ դրսեւորումների վկան ենք եղել:
Մի կողմ թողնենք այն, որ ստեղծվել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, իսկ թե ինչ նկատի ունի բանախոսը՝ «համայն հայության միասնականության բացառիկ դրսեւորումներ» ասելով, հայտնի չէ:
Եթե աշխարհի տարբեր երկրներում գտնվող ՀՀ դեսպանատները չկարողացան գոնե 100-ամյակի շրջանակներում ավելացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող երկրների կամ միջազգային կառույցների թիվը, ապա ի՞նչ միասնականության և հաջող դիվանագիտության մասին է խոսքը:
Ս. Սարգսյանը գուցե նկատի ունի ՀՀ սփյուռքի նախարարի «100 բարձ» ակցիա՞ն, որ համընդհանուր ծիծաղի արժանացավ:
Ինչ վերաբերում է Հռչակագրին, ապա դա էլ միանշանակ գնահատականի չարժանացավ թե՛ ՀՀ-ում եւ թե՛ Սփյուռքում:
2009-ից Թուրքիայի հետ «քիրվայություն» նախաձեռնելուց եւ այն տապալելուց հետո որեւէ Հռչակագիր (անգամ՝ ամենախիստ գնահատականներով) այլեւս կորցնում է իր արժեքն ու նշանակությունը:
Բայց Սարգսյանի` ամանորյա շնորհավորական ուղերձի «ամենաուժեղ» հատվածը սա էր. «Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացան պատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին անմեղ քաղաքացիների կյանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողությունները: Ահա այս համապատկերում և այս համատեքստում Հայաստանն ապրեց ևս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ, դպրոցներ, հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու երազանքը»:
Դուք գիտեի՞ք, որ 2015-ին Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է եղել, որ իշխանությունները շենացրել են երկիրը, եսիմ՝ ինչքան բաներ են կառուցել: Ես առաջին անգամ իմացա:
Եթե ապահով ու շեն Հայաստան են կառուցել, ապա ինչո՞ւ է ժողովրդի մեծ մասը վատ ապրում, իսկ մի մասն էլ՝ արտագաղթում։
Աաաա՜, ապահով ենք եղել նրանով, որ Գալուստի ավտոն փրկել ու հանել են ձնաբքի միջից: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչո՞ւ եռապատկված արտաքին պարտքի բարերար ազդեցությունն իր մաշկի վրա չի զգացել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Հովիկ Աբրահամյանի նշած 3–տոկոսանոց տնտեսական աճն էլ` վրադիր: Չի՛ զգացել: Էս ի՜նչ հաստակաշի է ՀՀ քաղաքացին, որ չի զգացել:
ՀՀԿ ղեկավարը, Հայաստանն ամենաապահովներից համարելով, գուցե նկատի ունի Նորք-Մարաշում վնասազերծված «ահաբեկչական» խմբի՞ն: Բայց ժողովրդի մեծ մասն ահավոր տխրել է, որ այդ խումբը չի հասցրել իր ծրագիրն իրականացնել: Այս մասին հաստատ գիտի իշխանությունը` Ս. Սարգսյանի գլխավորությամբ (սաղ լինեն սոցցանցերում վխտացող իշխանական ֆեյքերը):
Ուղերձի վերջին հատվածն էլ պակաս զվարճալի չէ. «Սա նոր ու երիտասարդ Հայաստանն է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի և կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու և ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր և ամուր հանգրվան է այդ ճանապարհին»:
Նախ՝ պարզվում է` 2016-ին պառլամենտական Հայաստանը «հաց եւ զվարճանքի» մի նոր առիթ է գտել` 25-ամյակը: Ի՞նչ մի հպարտանալու բան կա այն բանում, երբ 2008-ից ի վեր՝ իշխանությունը որքան հարստանում՝ ժողովուրդը նույնքան թշվառանում է, արտագաղթն ահագնանում է, իսկ տնտեսությունը քանդվում է:
Այս ողորմելի պատկերը վկայում է այն մասին, որ Սարգսյանն ու իր թիմը, որ ուզում են հավերժ իշխել, ընդհանրապես որեւէ առիթ տոնելու իրավունք չունեն:
Ի՞նչ նոր քաղաքական համակարգի մասին է խոսում Սարգսյանը, որը «զրոներով» գնել ու հաճախորդացրել է քաղդաշտի 99 տոկոսին:
Այս ի՞նչ հեքիաթ է պատմում ՀՀ ղեկավարը: Գուցե «նոր քաղաքական համակարգ» ասելով նկատի ունի իր հաճախորդներից կազմված համակա՞րգը՝ խիստ «քաղաքացիական» և «լուսավոր»: Շա՜տ ծիծաղելի է: Ինչ ասենք… անգամ շնորհավորական ուղերձից է գաղջը ծորում:
Կիմա Եղիազարյան