Լրահոս

05.01.2016 10:35

Հղի կնոջն առատ ձյան պատճառով չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց (տեսանյութ)

Հղի կնոջն առատ ձյան պատճառով չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց (տեսանյութ)

Հունվարի 4-ին՝ ժամը 22.37-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ա.-ին (1989թ. ծնված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները Հ. Հարությունյան փողոցի սկզբնամասում «Opel vectra» մակնիշի 34 DM 615 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։