Մեկնաբանություն

01.01.2016 23:05


Սպասելի ձյան սպասելի հետևանքները

Սպասելի ձյան սպասելի հետևանքները

Այս անգամ ձյունը ձմռանն անսպասելի չէր պետական չինովնիկների համար։ Մի քանի օր շարունակ բոլորը տեղեկացնում էին, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն։ Այս անգամ տեղումների կանխատեսումն օրով ու ժամով հստակ ներկայացվել էր։

Բոլորը տեղյակ էին, բայց ձյունը կրկին «անսպասելի» դարձավ, այսինքն՝ չմաքրվեց։

Ասել, որ Երևանում ու մարզերում ընդհանրապես չի մաքրվում ձյունը, սխալ կլինի։ Բայց, միևնույն է, ձյունն «անսպասելիի» տպավորություն է թողնում։ Առնվազն Երևանում այդպես է։

Տարոն պարոն Մարգարյանին դեռ շնորհակալություն հայտնող չի եղել առատ ձյան համար, բայց նրան հաստատ այս երկու օրը շատ են հիշել մայրաքաղաքի վարորդները, ովքեր դարձել են քաղաքապետարանի արտահաստիքային աշխատակիցները։

Բանն այն է, որ Երևանի փողոցները հիմնականում վարորդները մաքրեցին իրենց գնալ–գալով և «բուքսավատ անելով»։

Մնում է միայն պարզել, թե որքան է փող դուրս գրվելու և «ատկատ» արվելու «ձնամաքրման» թեմայով։

Բա ասում էիք, թե Սահմանադրությունը փոխելուց հետո ձյունն այլևս անսպասելի չի լինի՜...

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը