Լրահոս

01.01.2016 12:13

«Mercedes C240»–ը գլորվել է ձորը

«Mercedes C240»–ը գլորվել է ձորը

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22.04-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տեղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Mercedes C240» մակնիշի 20 SU 623 պետհամարանիշով (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 120 մ գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հեռացել դեպքի վայրից:

Մինչ հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, ավտոմեքենայում և հարակից տարածքում տուժածներ չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։