Լրահոս

31.12.2015 10:12

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի և Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի և Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և «ՎԱԶ-2106» մակնիշի 34RA228 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ա.-ն հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34QS562 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գազատար խողովակին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։