Դեկտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։
Պարզվել է, որ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Կոնստանտինո Գագրայինը իր վարած MAN մակնիշի CA5377 AM համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ուշիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Համբարձում Մարկոսյանին պատկանող այգում, ինչի պատճառով էլ վնասվել է Հ. Մարկոսյանի օժանդակ կառույցը՝ փլելով պատը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան բարձված է եղել մեծ թվով տարբեր տեսակի ապրանքներով, և այն, շուռ գալով, ապրանքներն ամբողջովին ցաքուցրիվ է արել:
Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում (լուսանկար)

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։