«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները որոնում են «Opel» մակնիշի 34 ZM 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով կասկածվում է դեկտեմբերի 28-ին Արարատի մարզի Խաչփառ գյուղում գողություն կատարելու մեջ:
Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նշված «Opel»-ով անհայտ անձը գյուղի 18-րդ փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող, 26-ամյա Գեորգի Հովհաննիսյանինպատկանող մթերային խանութի առջև տեղադրված մետաղյա ձողի վրայից գողացել է 2 խոզի բուդ և դիմել փախուստի:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 38-ամյա Սմբատ Չոբանյանն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ բդերն ու այն գողացողին հայտնաբերելու ուղղությամբ:
38–ամյա երիտասարդը խոզի բդեր է գողացել
«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները որոնում են «Opel» մակնիշի 34 ZM 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով կասկածվում է դեկտեմբերի 28-ին Արարատի մարզի Խաչփառ գյուղում գողություն կատարելու մեջ:
Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նշված «Opel»-ով անհայտ անձը գյուղի 18-րդ փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող, 26-ամյա Գեորգի Հովհաննիսյանին պատկանող մթերային խանութի առջև տեղադրված մետաղյա ձողի վրայից գողացել է 2 խոզի բուդ և դիմել փախուստի:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 38-ամյա Սմբատ Չոբանյանն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ բդերն ու այն գողացողին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։