Տնտեսական

29.12.2015 10:52


Կառավարությունն ԱԺ–ին 50 միլիոն դրամ տվեց

Կառավարությունն ԱԺ–ին 50 միլիոն դրամ տվեց

Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշվել է Ազգային ժողովին 50 միլիոն դրամ հատկացնել: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ այդ գումարն անհրաժեշտ է պաշտոնական գործուղումների համար:

Իսկ Արմավիրի մարզպետարանին համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար 10 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը Կառավարությունն այսօր մերժել է։ Նախորդ նիստում այս նախագիծն անվավեր էր ճանաչվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը