Նախօրեին, միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագրի շրջանակներում, Իրանը 11.3 տոննա հարստացված ուրան է ուղարկել ՌԴ։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, համապատասխան հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
Նշվում է, որ բեռը ներառում է Իրանի ողջ միջուկային նյութը՝ հարստացված մինչև 20 տոկոս, որն արդեն Թեհրանի հետազոտական ռեակտորների համար վառելիքային տարրերի տեսք չուներ։
«Իրանից բոլոր հարստացված նյութերի դուրսբերումը կարևոր քայլ է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, ըստ որոնց՝ Իրանը չի կարող ունենալ 300 կգ–ից ավելի հարստացված ուրան»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանը 11.3 տոննա հարստացված ուրան է ուղարկել ՌԴ

7or.am