Տնտեսական

28.12.2015 16:11


Սերգո Կարապետյան. «Ընթացիկ տարվա խնդիրներից էր մթերումը»

Սերգո Կարապետյան. «Ընթացիկ տարվա խնդիրներից էր մթերումը»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է, որ ըստ ԱՎԾ–ի տվյալների՝ 2015թ. հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 931.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 11.6 %-ով: Ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով:

Նա նշել է, որ ընթացիկ տարվա խնդիրներից էր բուսաբուծական մթերքների մթերումը, որը, նախարարի խոսքով, պայմանավորված էր ոչ միայն արտադրության ծավալների էական ավելացմամբ, այլև հիմնականում արտաքին գործոնների հետ կապված, մասնավորապես ռուսական ռուբլու և ԱՄՆ դոլարի հարաբերակցության փոփոխության հետևանքով գինեգործական, կոնյակի, պահածոների արտադրատեսակների արտահանման ծավալների կտրուկ կրճատման։ Դա հանգեցրել էր գյուղատնտեսական մթերք վերամշակողների շրջանառու միջոցների և գյուղատնտեսական հումքի պահանջարկի կրճատման:

Դեռևս կարևոր խնդիր է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային փոխշահավետ հարաբերությունների լիարժեք արմատավորումը:

Առկա են նաև խնդրիներ՝ կապված հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, գյուղատնտեսությունում համատեղ գործունեության, մասնավորապես կոոպերացիայի զարգացման, ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման, արտաքին շուկայի պահանջներին համապատասխան գյուղատնտեսական մթերքների որակի ապահովման անցման, իրացման համակարգի կատարելագործման և այլ ուղղությունների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը