Լրահոս

28.12.2015 14:44

Թիվ 10/14 ընտրատեղամասում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների փաստով հարուցվել է քր. գործ

Թիվ 10/14 ընտրատեղամասում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների փաստով հարուցվել է քր. գործ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է դրել և կնքել գրանցամատյաններում, որից հետո տարբեր քաղաքացիներ ստացել են ծրարներ և քվեաթերթիկներ, ապա քվեարկել և հեռացել են, նույնիսկ առանձին քաղաքացիներ ներկայացել են ընտրության արդեն իսկ իրենց մոտ եղած ծրարներով և դրանք գցել քվեատուփի մեջ:

Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը բռնություն գործադրելով զուգորդված խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 150-րդ հոդվածով և 154.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետկապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ քննվում են 24քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու ևդատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։