Լրահոս

28.12.2015 14:07

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 22-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սամվել Եկմալյանին, ով տեղում մահացել է:
Վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը՝ ժամը 23.50-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։