-Այդ համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող, ո՛չ էլ կարող էր քննարկվել, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել համագործակցելու,- «Ազդակ» ակումբում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ՀՀԿ-ում քննարկե՞լ են Լևոն Տեր-Պետորսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթի վերջին հատվածը, որը, ըստ որոշ մեկնաբանությունների, նրա կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության հստակ առաջարկ էր։
Հիշեցնենք, որ այդ ելույթում Լևոն Տեր-Պետորսյանը հիշատակել էր XVII դարի փառամոլևիշխանատենչհոգևորականԵղիազարԱյնթապցուն, ով կաշառքիուխարդավանքներիմիջոցովհռչակվել էրթրքահայությանկաթողիկոս։ Եվազգի գլխին փորձանք բերելու ու եկեղեցին չպառակտելու համար Էջմիածնի միաբանները նրան դարձնում են Ամենայն հայոց կաթողիկոս։
«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանունազգայիննպատակների,ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պտերոսյանը։
Այդ հայտարարությանն ի պատասխան՝ Գ. Սահակյանն այսօր ասել է նաև, որ Եղիազար Այնթապցին ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Լևոն Տեր-Պետորսյա՛նը.
-Մենակ գիտեմ, որ ինչ-որ մի թվի Այնթապցին ցանկացել է դառնալ կաթողիկողս։ Որպեսզի դրանից պրծնեն, բերել են, դրել են կաթողիկոս։Ես հասկացա, որ հիմա իրանից պրծնելու համար պիտի բերենք, իրան դնենք նախագահ։ Ասում է՝ ժողովո՛ւրդ, տեսե՛ք, այդ մարդուց ազատվելու համար բերեցին, կաթողիկոս դրեցին։ Հիմա, քաղական ուժե՛ր, ժողովո՛ւրդ, ուզո՞ւմ եք ինձնից ազատվեք, բերեք, դրեք նախագահ։ Տարբերությունն այն է, որ կաթողիկո՛ս չի ուզում, նախագա՛հ է ուզում։
Եղիազար Այնթապցին Լևոն Տեր–Պետորսյա՛նն է
-Այդ համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող, ո՛չ էլ կարող էր քննարկվել, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել համագործակցելու,- «Ազդակ» ակումբում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ՀՀԿ-ում քննարկե՞լ են Լևոն Տեր-Պետորսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթի վերջին հատվածը, որը, ըստ որոշ մեկնաբանությունների, նրա կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության հստակ առաջարկ էր։
Հիշեցնենք, որ այդ ելույթում Լևոն Տեր-Պետորսյանը հիշատակել էր XVII դարի փառամոլ և իշխանատենչ հոգևորական Եղիազար Այնթապցուն, ով կաշառքի ու խարդավանքների միջոցով հռչակվել էր թրքահայության կաթողիկոս։ Եվ ազգի գլխին փորձանք բերելու ու եկեղեցին չպառակտելու համար Էջմիածնի միաբանները նրան դարձնում են Ամենայն հայոց կաթողիկոս։
«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պտերոսյանը։
Այդ հայտարարությանն ի պատասխան՝ Գ. Սահակյանն այսօր ասել է նաև, որ Եղիազար Այնթապցին ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Լևոն Տեր-Պետորսյա՛նը.
-Մենակ գիտեմ, որ ինչ-որ մի թվի Այնթապցին ցանկացել է դառնալ կաթողիկողս։ Որպեսզի դրանից պրծնեն, բերել են, դրել են կաթողիկոս։ Ես հասկացա, որ հիմա իրանից պրծնելու համար պիտի բերենք, իրան դնենք նախագահ։ Ասում է՝ ժողովո՛ւրդ, տեսե՛ք, այդ մարդուց ազատվելու համար բերեցին, կաթողիկոս դրեցին։ Հիմա, քաղական ուժե՛ր, ժողովո՛ւրդ, ուզո՞ւմ եք ինձնից ազատվեք, բերեք, դրեք նախագահ։ Տարբերությունն այն է, որ կաթողիկո՛ս չի ուզում, նախագա՛հ է ուզում։
7or.am