Լրահոս

28.12.2015 11:54

Երևանում 1700-ից ավելի ծառ է գեղարվեստական լուսավորում ստացել

Երևանում 1700-ից ավելի ծառ է գեղարվեստական լուսավորում ստացել

Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են 18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ, և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։
Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։