Լրահոս

28.12.2015 08:50

ՃՏՊ Երևանում և Գյումրիում

ՃՏՊ Երևանում և Գյումրիում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 02.56-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է, տանը կան տուժածներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերում են օգնություն. անհրաժեշտ է նաև փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 55 VV 556 պետհամարանիշի (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տանը հարակից խորդանոցի պատին (4 քմ), ինչի հետևանքով պատը փլուզվել է՝ վնասելով խորդանոցում գտնվող՝ 2002 թ. ծնված Ա. Գ.-ին և 1986 թ. ծնված Մ. Գ.-ին: Վերջիններս տեղափոխվել են թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01.18-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի (առանց պ/հ), «ВАЗ-2107» մակնիշի 34 RC 828 , «Mercedes E124» մակնիշի (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ֆ.) 16 UA 739 և «Subaru» մակնիշի (վարորդ` Ժ. Մ.) 34 CT 557 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Փ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ֆ.-ին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ժ.Մ.-ը և Ա. Ֆ.-ը տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։