Լրահոս

27.12.2015 23:00

Գյումրիից 2 նախկին պաշտոնյաների են ձերբակալել՝ Նորք–Մարաշի զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով

Գյումրիից 2  նախկին  պաշտոնյաների են ձերբակալել՝ Նորք–Մարաշի զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով

Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին պաշտոնյաների:

Նրանցից մեկը «Շիրակ» օդանավակայանի օրերս պաշտոնազրկված անվտանգության պետ Ստեփան Չիլինգարյանն է, որը երիտասարդ տղա է. նրան ձերբակալությունից 5 օր առաջ ազատել են աշխատանքից, երկրորդը նույն օդանավակայանի մատակարարման բաժնի նախկին պետն է՝ Հարություն անունով:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 4 հոգի կալանավորված են. երկու երիտասարդներ Փանիկ գյուղից են, նրանցից մեկը մասնագիտությամբ լրագրող 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն է, որը ուսանողական տարիներից զբաղվում էր հոգեւոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ էր Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ: Նա մինչ ձերբակալությունը զբաղվում էր գործարարությամբ՝ սնկի աճեցման բիզնեսով, նաեւ վարսավիրանոց ունի Արթիկում:

Փանիկցի մյուս երիտասարդը 19-ամյա Տիգրան Բոյաջյանն է, որը Երեւանի պետական համալսարանի ուսանող է, «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակիցներից է:

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։