Կապկի տարին արդեն լիարժեք մտել է իր իրավունքների մեջ
Սահմանադրական փոփոխություններին նվիրված ռեալիթի շոուի ժամանակ հիշում եք, որ դրա մասնակիցները 20 օր շարունակ «Վաքսի վրի մեյմունի» գործելակերպ ու վարքագիծ դրսեւորեցին:
Ոչ մի բանական մարդ ոչ «այո» քարոզողներին էր հավատում եւ ոչ էլ «ոչ» քարոզողներին: Ճիշտ է, վերջիններս հաճախ քիչ էր մնում՝ իրենց շապիկները պատառոտեին` ապացուցելու համար, որ իրենք վճռական «ոչ»-ի կողմնակից են, հատկապես գյուղամեջերում ու դահլիճներում «ոչ»-ի դիրքերից բոցաշունչ ճառեր էին ասում, դե, իսկ երեկոյան թեյախմությունների կամ քեֆերի ժամանակ էլ այնպիսի «սկզբունքայնություն» էին դրսեւորում, թե, իբր, մեկ սանտիմետր անգամ հետ չեն նահանջելու իրենց «ոչ»-ի դիրքերից:
Մի խոսքով, 20 օր ձրի կրկես էինք դիտում, որտեղ հատկապես իր վճռական «ոչ»-ով առանձնանում էր խորհրդային շրջանի նախկին այլախոհն ու Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը: Նա պարզապես գործի էր դրել փայլուն հռետորի ունակությունները, որ երկար տարիներ ամոթխածորեն թաքցնում էր եւ աջ ու ձախ, համարձակորեն եւ խիզախորեն քննադատում էր իշխանություններին, որոնք, ահա, այսպիսի կործանարար գործընթաց են սկսել:
Դեմքին տալով «Հայրենիքի ճակատագրով մտահոգի», ավելին` տառապյալի արտահայտություն՝ համարյա կարմրատակած հայտարարում էր, թե «Սա երկիրը կործանման է տանելու»:
Լսում էինք սրան ու ոչ թե կասկածում, այլ միանգամայն համոզված էինք, որ նախագահականի շոուում իրեն վերապահված դերն է խաղում:
Իսկ այսօր բացում ենք իշխանական կայքը, եւ որպես գլխավոր նյութ՝ մատուցվում է մեր «հերոսի» կարծիքը Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու մասին:
«ՀայաստանիուԱրցախիսահմանադրություններըպետքէմիանմանլինենևպետքէհարմարեցվենմիմյանց, քանիորՂարաբաղըերկրորդհայկականպետություննէևգոյությունունի` որպեսառանձինարտաքինքաղաքականխնդիրներիցելնելով»- ասում է նախկին այլախոհը, նախկին պատգամավորը, նախկին «ոչ»-ականը:
Ինչպես ասում են` «Հասանք տեղ, իջե՛ք»:
Ա՛յ մարդ, բա դու 20 օր քեզ «ոչ»-ի կողմնակից էիր համարում, մարզային բնակչության առաջ կանգնած աղաչանքով ու պաղատանքով հորդորում էիր «ոչ» ասել այս «երկրակործան բարոփոխումներին», հիմա ո՞նց հասկանանք քո այս հայտարարությունը:
Հանրաքվեի տոկոսխփոցին քեզ արդեն ստիպեց հավանե՞լ Սերժ Սարգսյանի գրած նոր Սահմանադրությունը, եւ դա էլ հերիք չէ, հիմա էլ ուզում ես, որ այն նույնությամբ քսերոքս արվի եւ ընդունվի Արցախո՞ւմ:
Հետաքրքիր է՝ եթե Արցախում էլ իրականացվի ռեալիթի շոու, սույն նախկին «ոչ»-ականին կհրավիրե՞ն մասնակցելու դրան: Ամենայն հավանականությամբ, այո, քանզի արդեն հայաստանյան փորձը ցույց է տվել, որ նման «ոչ»-ականների գոյության պարագայում գործընթացի ելքը բարեհաջող է ստացվում:
Կապկի տարին արդեն լիարժեք մտել է իր իրավունքների մեջ
Սահմանադրական փոփոխություններին նվիրված ռեալիթի շոուի ժամանակ հիշում եք, որ դրա մասնակիցները 20 օր շարունակ «Վաքսի վրի մեյմունի» գործելակերպ ու վարքագիծ դրսեւորեցին:
Ոչ մի բանական մարդ ոչ «այո» քարոզողներին էր հավատում եւ ոչ էլ «ոչ» քարոզողներին: Ճիշտ է, վերջիններս հաճախ քիչ էր մնում՝ իրենց շապիկները պատառոտեին` ապացուցելու համար, որ իրենք վճռական «ոչ»-ի կողմնակից են, հատկապես գյուղամեջերում ու դահլիճներում «ոչ»-ի դիրքերից բոցաշունչ ճառեր էին ասում, դե, իսկ երեկոյան թեյախմությունների կամ քեֆերի ժամանակ էլ այնպիսի «սկզբունքայնություն» էին դրսեւորում, թե, իբր, մեկ սանտիմետր անգամ հետ չեն նահանջելու իրենց «ոչ»-ի դիրքերից:
Մի խոսքով, 20 օր ձրի կրկես էինք դիտում, որտեղ հատկապես իր վճռական «ոչ»-ով առանձնանում էր խորհրդային շրջանի նախկին այլախոհն ու Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը: Նա պարզապես գործի էր դրել փայլուն հռետորի ունակությունները, որ երկար տարիներ ամոթխածորեն թաքցնում էր եւ աջ ու ձախ, համարձակորեն եւ խիզախորեն քննադատում էր իշխանություններին, որոնք, ահա, այսպիսի կործանարար գործընթաց են սկսել:
Դեմքին տալով «Հայրենիքի ճակատագրով մտահոգի», ավելին` տառապյալի արտահայտություն՝ համարյա կարմրատակած հայտարարում էր, թե «Սա երկիրը կործանման է տանելու»:
Լսում էինք սրան ու ոչ թե կասկածում, այլ միանգամայն համոզված էինք, որ նախագահականի շոուում իրեն վերապահված դերն է խաղում:
Իսկ այսօր բացում ենք իշխանական կայքը, եւ որպես գլխավոր նյութ՝ մատուցվում է մեր «հերոսի» կարծիքը Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու մասին:
«Հայաստանի ու Արցախի սահմանադրությունները պետք է միանման լինեն և պետք է հարմարեցվեն միմյանց, քանի որ Ղարաբաղը երկրորդ հայկական պետությունն է և գոյություն ունի` որպես առանձին արտաքին քաղաքական խնդիրներից ելնելով»- ասում է նախկին այլախոհը, նախկին պատգամավորը, նախկին «ոչ»-ականը:
Ինչպես ասում են` «Հասանք տեղ, իջե՛ք»:
Ա՛յ մարդ, բա դու 20 օր քեզ «ոչ»-ի կողմնակից էիր համարում, մարզային բնակչության առաջ կանգնած աղաչանքով ու պաղատանքով հորդորում էիր «ոչ» ասել այս «երկրակործան բարոփոխումներին», հիմա ո՞նց հասկանանք քո այս հայտարարությունը:
Հանրաքվեի տոկոսխփոցին քեզ արդեն ստիպեց հավանե՞լ Սերժ Սարգսյանի գրած նոր Սահմանադրությունը, եւ դա էլ հերիք չէ, հիմա էլ ուզում ես, որ այն նույնությամբ քսերոքս արվի եւ ընդունվի Արցախո՞ւմ:
Հետաքրքիր է՝ եթե Արցախում էլ իրականացվի ռեալիթի շոու, սույն նախկին «ոչ»-ականին կհրավիրե՞ն մասնակցելու դրան: Ամենայն հավանականությամբ, այո, քանզի արդեն հայաստանյան փորձը ցույց է տվել, որ նման «ոչ»-ականների գոյության պարագայում գործընթացի ելքը բարեհաջող է ստացվում:
Կիմա Եղիազարյան