Լրահոս

27.12.2015 11:12

ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին և Շահումյան գյուղում. կան զոհեր

ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին և Շահումյան գյուղում. կան զոհեր

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 01.22-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 15 մ գլորվելով հայտնվել ներքևի երկրորդական ճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) և Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են, իսկ Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) և Ս. Հ.-ն (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 01.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի բենզալցակայանին մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «BMW-X5» մակնշի 83OC888 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել կայանված «Nissan Sunny» մակնշի 012ՈՍ04 պ/հ, «Nissan March» մակնշի 34ML338 պ/հ, «Kia» մակնշի 34VQ812 պ/հ և «Range Rover» մակնշի E346EK197 պ/հ ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «BMW-X5»-ի վարորդ, Հ. Մ.-ն (ծնվ. 1996թ.) և ուղևոր Ս. Օ.-ն (ծնվ. 1996թ.) հոսպիտալացվել են Արտաշատի քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել են գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։