Լրահոս

25.11.2009 12:53


Ֆ. Ստանևսկի. «Պետք չէ ակնկալել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում»

Ֆ. Ստանևսկի. «Պետք չէ ակնկալել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում»

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկին մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ «Չնայած Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միակ միջնորդ երկիրը չէ, սակայն, անկասկած նա գլխավոր դերակատարում ունի»,-ասել է ռուսաստանցի քաղաքագետը։ Ըստ նրա, կա դերերի հստակ բաժանում՝ «եթե ԱՄՆ, ըստ էության, միջնորդ է հայ-թուրքական հարաբերություններ բարելավման գործընթացում, ապա Ռուսաստանը գլխավոր դերակատարում ունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում»։ Խոսելով բուն ղարաբաղյան հակամարտության մասին՝ Ստանևսկին ասել է, թե այն բացառիկ բարդ խնդիր է։ «Անկասկած առաջխաղացում կա։ Դա արձանագրում են և՛ հակամարտող կողմերը, և՛ միջնորդները։ Սակայն դա երկարատև գործընթաց է։ Կարծում եմ, որ կարճ ժամանակահատվածում ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ»,-ասել է Ստանևսկին։ Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ քաղաքագետն ասել է, թե դեռևս պարզ չեն սկզբունքային հարցերը՝ «ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում։ Ինչպե՞ս է դա լինելու»։ «Կան նաև մի խումբ այլ հարցեր՝ տարածքների հանձնման հետ կապված։ Ինչ-որ բան համաձայնեցված է, ինչ-որ բան՝ ոչ»,-ասել Ստանևսկին։

Ըստ «Вести»-ի

Այս խորագրի վերջին նյութերը