Տնտեսական

26.12.2015 12:44


Նախարար. «Բնական է, երբ սոցիալական կարիքներն անընդհատ աճում են »

Նախարար. «Բնական է, երբ սոցիալական կարիքներն անընդհատ աճում են »

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ացնող տարին՝ նշել է, որ 2016թ. հունվարի 1-ից մայրության նպաստ կհատկացվի նաև մոտ 30 հազար չաշխատող մայրերի։

Նա նաև հավելել է, որ բնական է, երբ սոցիալական կարիքներն անընդհատ աճում են, և սոցիալական պաշտպանության ծրագրերի շրջանակում անհնար է բոլոր կարիքները հոգալ:

–Բյուջեի 30 տոկոսը հատկացվել է սոցիալական պաշտպանությանը, և սա այն դեպքում, երբ մեր իրավիճակում գտնվող երկրի համար բազմաթիվ այլ առաջնահերթություններ կան։ Եղած հնարավորություններով փորձել ենք անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիների կենսամակարդակն ավելացնենք,–նշել է Ա.Ասատրյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը