Լրահոս

26.12.2015 10:20

ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել

ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է զոհվել

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06։49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01։51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

ՀՀ ՏԿԱԻՆ-ի տեղեկություններով՝ ռեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ 1970 թ. ծնված Ս. Կ.-ն և 1985 թ. ծնված Է. Պ.-ն:

ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ն ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։