Հարություն Քուշկյան. « A/H1N1 գրիպի հետ կապված՝ այս պահին որևէ տագնապալի բան չունենք»
ՀՀ առողջապահության նախարարության մամլո քարտուղար Շուշան Հունանայանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով A/H1N1 գրիպով հիվանդի մահվան դեպքի մասին՝ ասել է, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնապես այդ հարցի մասին խոսել է «Արմենպրես» գործակալության հետ։
Ըստ «Արմենպրես»-ի՝ նախարարը հաստատել է, որ A/H1N1 գրիպի ախտանշաններով մեկ հիվանդ մահացել է, բայց և հավելել է, որ մահվան պատճառը ոչ թե այդ գրիպն է եղել, այլ խրոնիկական հիվանդությունները։
- Եթե հաստատվի, որ դա այլ տիպի գրիպ է, մենք այդ մասին կտեղեկացնենք: Նրա հիմնական հիվանդությունը, սակայն, եղել է խրոնիկական։ Այս պահին որևէ տագնապալի բան չունենք. ամեն ինչ վերահսկվում է, և ես հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի,-նշել է Հարություն Քուշկյանը:

7or.am