Լրահոս

25.11.2009 11:46


Ճանապարհատրանսպորտային պատահար

Նոյեմբերի 25-ին, փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատի խումբը, կենցա­ղա­յին կանչի վայր մեկնելիս, Երևան­յան լճին հարակից հատվածում' Բագրատունյաց պողոտայում, հանդիպել է ճանապարհատրանսպորտային պատահարի:

Իրար են բախվել «Օպել» մակնիշի 20 ԼԼ 066 և «Սոֆիա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի Տ 6267 պետհամարանիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել' 1959 թ. ծնված Մ. Նստոյանը, 1974 թ. ծնված Ս. Ջեյրանյանը և 1982 թ. ծնված Վ. Սարգսյանը:

Փրկարարների ուժերով տուժածները  դուրս են բերվել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից և 1-03 ծառայության կողմից տեղափոխվել «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածների առողջական վի­ճա­կը գնահատում են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը