Տնտեսական

25.12.2015 12:20


Ն. Սարգսյան. «Աղետի գոտու 965 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծում չի ստացել»

Ն. Սարգսյան. «Աղետի գոտու 965 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծում չի ստացել»

Աղետի գոտու 965 ընտանիքի բնակարանային խնդիրը դեռևս լուծում չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփելով տարին։

Սարգսյանի խոսքերով՝ աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիրն արդեն մոտեցել է ավարտական փուլին։

Նախարարը նշել է, որ մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով միջոցներ են նախատեսվել ՀՀ 2016թ. պետական բյուջեով: Մնացած 635 ընտանիքի բնակարանային խնդրի ամբողջական լուծումն էլ նախատեսված է 2016-17թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը