Հայոց Լոռի աշխարհը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, պատմության, ազգային ինքնագիտակցության ձևավորման ու զարգացման կարևորագույն բնօրրաններից մեկը։ Լոռի աշխարհն իր տարածքային, քաղաքական ու հայ ազգային ինքնագիտակցության վերելքին է հասնում Տաշիր-Ձորագետի կամ Լոռի-Տաշիրի թագավորության գոյության տարիներին, երբ հստակեցվում են ու անփոփոխ մինչև մեր օրերն են հասնում Լոռի աշխարհի թե՛ բնական սահմանները և թե՛ Լոռվա հայ ազգաբնակչության տեղայնացված էթնոհոգեբանական ինքնագիտակցությունը։
Ելնելով իր բարդ աշխարհագրական դիրքից՝ Լոռին մինչև քսաներորդ դարի քաղաքական ու ժողովրդագրական փոփոխությունները, եղել է անբաժանելի։ Ներկայումս Լոռին աշխարհագրորեն բաժանված է Հարավային (Լոռու մարզ՝ ՀՀ) և Հյուսիսային (Քվեմո Քարթլի՝ Վրաստան) մասերի, որի անարդար ու կործանարար բաժանումն ավելի ու ավելի է ուժեղանում Հայաստանի Հանրապետություն-Վրաստան սահնամագծի անօրինական վերագծման, սահմանների ամրապնդման ու խստացման միջոցով։
Ելնելով վերոգրյալից և շահագրգռված պատմական արդարության վերականգնմամբ՝ Լոռու մարզի ու Հյուսիսային Լոռու հասարակական, քաղաքական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում են՝
1. Իսկույն դադարեցնել Հարավային և Հյուսիսային Լոռու միջև անօրինական ճանապարհով սովետների կողմից ժամանակին պարտադրված սահմանի վերագծման աշխատանքները։
2. Վրաստանի հետ որպես իրական պետական սահման դիտարկել Հայաստան-Վրաստան պատմականորեն համարվող ու ժողովրդագրորեն առկա բնական սահմանը (որն անցնում է բացառապես Խրամ գետի երկայնքով)՝ հիմնվելով 1920 թ. Փարիզի վեհաժողովում ամրագրված իրավական հիմքերի վրա։
3. Դադարեցնել սահմանային խստացումներն ու ամրապնդումը Հյուսիսային Լոռու «սահմանամերձ» համարվող գյուղերի երկայնքով։ Հաշվի առնել սահմանի ճշգրտման ու խստացման պատճառով ստեղծված տեղի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր ու կործանարար վիճակը։
4. Ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության հանդեպ մարդու իրավունքների (հատկապես ազգային պատկանելությունից բխող) խախտման բազմաթիվ փաստերը, հետևողական աշխատանք տանել պատմական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ։
1. Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտե (ք. Վանաձոր)
Հայտարարություն-պահանջ
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին
ՀՀ Կառավարության նախագահ Տ.Սարգսյանին
ՀՀ Արտաքին գործերի նախարար է. Նալբանդյնին
ՀՀ-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող, ԱԳՆ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին

2. «Ցեղակրոն ուխտեր» հայրենասիրական հ/կ (ք. Վանաձոր)
3. Քվեմո-Քարթլիի հայ երիտասարդական միություն (ք. Վանաձոր)
4. «Լալվար» հայրենակցական բարեգործական միություն
5. Բոլնիսի հայերի միություն (ք. Թբիլիսի)
6. «Ջավախք» հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)
7. «Դեբետ» բնապահպանական հասարակական կազմակերպություն (ք. Ալավերդի)
8. «Ասպար» հ/կ (ք. Վանաձոր)
9. Բորլիս-Մառնեուլ հայ երիտասարդական ֆորում հ/կ (Մառնեուլ-Երևան)
10. «Բնության պահապաններ» հ/կ (ք. Վանաձոր)
11. «Լրագրողներն ընդդեմ բռնության» հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)
12. «Կանաչների միություն» հ/կ Լոռու մասնաճյուղ (ք. Վանաձոր)
13. «Գուգարք» լրագրողական ասոցացիա (ք. Վանաձոր)
14. «Լոռի» հայրենակցական միություն (ԱՄՆ)