ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի և վերջինիս դուստր ընկերությունների 2014թ. ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած համախմբված շահույթը 31 մլրդդրամ է, որի 80%-ն ուղղվել է ՀՀ կառավարության կողմից թողարկված և ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ գանձապետական հասարակ մուրհակի մարմանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար ՊավելՍաֆարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ 2014թ. ԿԲ-ում վնասը կազմել է 106 մլրդդրամ, ինչը պակասեցվել է ստացված 31 մլրդդրամ շահույթով:
Նա նշել է, որ ԿԲ-իվնասըկուտակվելէ 2000-ականներիսկզբից:Սաֆարյանի խոսքով՝ ամեն տարի այդ վնասն իր առանձին մասնագիտական պատճառներն է ունեցել։ Իսկ թե ինչու է այդ վնասը փոխհատուցում Կառավարությունը, նա նշել է՝ ԿԲ-ի մասին օրենքով է այդպես ամրագրված։
Սաֆարյանը նաև հայտնել է, որ հարկային եկամուտների հավաքագրման մասով պետական բյուջեով նախանշվածից շեղումներ կլինեն։
–Ավելի քիչ կհավաքագրվեն հարկային եկամուտները,–նշել է նա։
ԿԲ–ն վնասով է աշխատել
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի և վերջինիս դուստր ընկերությունների 2014թ. ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած համախմբված շահույթը 31 մլրդ դրամ է, որի 80%-ն ուղղվել է ՀՀ կառավարության կողմից թողարկված և ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ գանձապետական հասարակ մուրհակի մարմանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ 2014թ. ԿԲ-ում վնասը կազմել է 106 մլրդ դրամ, ինչը պակասեցվել է ստացված 31 մլրդ դրամ շահույթով:
Նա նշել է, որ ԿԲ-ի վնասը կուտակվել է 2000-ականների սկզբից: Սաֆարյանի խոսքով՝ ամեն տարի այդ վնասն իր առանձին մասնագիտական պատճառներն է ունեցել։ Իսկ թե ինչու է այդ վնասը փոխհատուցում Կառավարությունը, նա նշել է՝ ԿԲ-ի մասին օրենքով է այդպես ամրագրված։
Սաֆարյանը նաև հայտնել է, որ հարկային եկամուտների հավաքագրման մասով պետական բյուջեով նախանշվածից շեղումներ կլինեն։
–Ավելի քիչ կհավաքագրվեն հարկային եկամուտները,–նշել է նա։
7or.am