Նախագահական նստավայրից ստացվող դոտացիաների վրա նստած «անկախ» լրատվամիջոցները չեն դադարում հիանալ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում «ծպտյալ արևմտամետ» Սերժ Սարգսյանի ելույթով։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանին էլ է դուր եկել այդ ելույթը։ Դա է պատճառը, որ մի քանի օր շարունակ «անկախ» վերլուծաբանները գովաբանում են «նախաձեռնողական» այդ մարդու հերոսական արարքը և աշխարհացունց խոսքը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
Տեղի է ունեցել հակասությունների միասնություն հիշեցնող ՀԱՊԿ–ի մասին կարծիքի հրապարակում, ինչին ոչինչ չի հաջորդել և չէր էլ կարող հաջորդել։ Խորաթան չի ենթադրում գործողություն։
Ռուսաստանը Հայաստանի շուրթերով դժգոհել է մյուսներից՝ ռուս–թուրքական հակամարտության ժամանակ պասիվ վարքագիծ դրսևորելու և «խաղեր տալու» համար։
Սարգսյանին վերապահվել է մուննաթչու դեր, ինչը նա կատարել է նույն էնտուզիազմով, ինչպիսի էնտուզիազմով որ ողջունում էր Գյուլին մեր ֆուտբոլի հավաքականի «կերած» գոլից հետո։ Այսքան բան։
Եթե նրա խոսքը ծանրակշիռ լիներ, ապա պետք է դրանից հետո կոնկրետ քայլեր ձեռնարկվեին։ Օրինակ՝ Ադրբեջանի ռազմական քայլերի վերաբերյալ հայտարարություն ընդունվեր, դատապարտվեին Հայաստանի դեմ հարձակումներն, ու կոնկրետ գործողությունների ծրագիր ներկայացվեր։ Նման բան չի եղել։ Հետևաբար, Սերժ Սարգսյանի խոսքը խորաթայի պես մի բան է՝ համեմված մուննաթի տարրերով։ Ուրիշ ոչինչ։
Բոլորի համար էլ պարզ է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ընդհանրական շահ չունեն։ Առանձին վերցրած՝ ամեն մի պետություն ՌԴ–ի հետ երկկողմ հարաբերություններում է տեսնում իր անվտանգության համակարգի կառուցումը։ Մնացածը ձևականություն է։
Նույն տիպի խնդիրներ, ի դեպ, կան նաև ՆԱՏՕ–ում, որտեղ ոչ բոլորին են դուր գալիս ԱՄՆ–Թուրքիա զույգի դոմինանտությունը և Մերձավոր Արևելքում նրանց համատեղ գործողությունները, որոնք շատ դեպքերում վնասում են ԵՄ անդամ երկրներից շատերի շահերին։
Հունաստանի վարչապետը չդիմացավ ու «Թվիթթերում» սկսեց «կծոտել» Թուրքիային։ Ճիշտ է, հույն վարչապետին շատ արագ տեղը դրեցին ու ստիպեցին հեռացնել սեփական գրառումը, բայց դե, ասեղը պարկում չես պահի։ Նստվածքն, ամեն դեպքում, մնաց։
Վերադառնալով Սարգսյանի ելույթին՝ նկատենք, որ պետք է դադարեցնել դրա անհիմն գովքը։ Այդ ելույթն ընդամենը ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության վկայությունն էր։
ՀՀԿ ղեկավարը Մոսկվայում խոստովանում էր, որ ոչ մեկը Հայաստանին բանի տեղ չի դնում ու չի հետաքրքրվում մեր երկրով։ Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է դրա մեղավորն ու պատասխանատուն։
Խոսք և խորաթա
Բա իմացաք, չէ՞, ինչ եղավ։

Կարեն Հակոբջանյան