Լրահոս

24.12.2015 19:55

Նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը՝ դիմել է փախուստի

Նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը՝ դիմել է փախուստի

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 2000 թ. ծնված Ա. Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ գողության փորձը կատարել է ինքը, սակայն նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը, դիմել է փախուստի` հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Ա. Ս.-ն ներկայացվել է քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։