Տնտեսական

24.12.2015 14:36


Հաստատվել է չաշխատող մայրերին նպաստ տալու կարգը

Հաստատվել է չաշխատող մայրերին նպաստ տալու կարգը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է չաշխատող կանանց մայրության նպաստ տալու կարգը։

Համաձայն դրա՝ հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը:

Իսկ եթե անձն անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա նրան հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ:

Որոշումը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը