Թուրքական մաֆիան 2 մլրդ դոլար է աշխատել ԵՄ փախստականներ տեղափոխելով (տեսանյութ)
ՄԱԿ փախստականների հարցով կոմիսարիատն անմխիթար կանխատեսում է արել՝ հաջորդ տարի ԵՄ ներգաղթային ճգնաժամն ավելի սուր բնույթ է կրելու, հատկապես եթե Սիրիայի պատերազմը չավարտվի։
Նշվում է, որ փախստականների գերակշիռ մասը եվրոպական մայրացամաքում է հայտնվել Թուրքիայից ու Հունաստանից՝ ծովային ճանապարհով։ Փորձագետների գնահատականներով՝ ներգաղթյալների ապօրինի փոխադրումների կազմակերպիչները հասցրել են 2 մլրդ դոլար աշխատել։
«НТВ»–ի փոխանցմամբ՝ միայն այս երկուշաբթի Եվրոպա է անցել ավելի քան 1 մլն մարդ, ինչը 4 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
«Հիմնական հոսքը Սիրիայից է։ Մոտ 3700 փախստական էլ զոհվել է այդ ճանապարհին»,–ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը։
Միևնույն ժամանակ, Բրյուսելում ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել այն մասին, որ Եվրոպային ապօրինի ներգաղթյալների հիմնական «մատակարարը» Թուրքիան է։ Արդեն համապատասխան ապացույցներ կան թուրք ոստիկանութան և մաքսանենգների համագործակցության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am