Տնտեսական

23.12.2015 14:36


Փողոցներում վաճառվող սիգի որսն արգելված է

Փողոցներում վաճառվող սիգի որսն արգելված է

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով տարին՝ նշել է, որ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.21մ՝ նախորդ տարվա այսօրվա դրությամբ բարձրանալով է 8սմ-ով:

2015թ. Սևանա լիճ է բաց թողնվել մոտ 606 հազար մանրաձուկ։ Արձանագրվել է հատկապես սիգ ձկնատեսակի ավելացում:

Նախարարը նաև ասել է, որ որսագողությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, բայց բավարար ռեսուրս չունեն դրա դեմ պայքարելու համար. փողոցներում և շուկաներում սիգ է վաճառվում, որի որսն արգելված է:

Ա. Գրիգորյանը հավելել է, որ ձկնաբույծներին կապացուցեն՝ նոր տեխնոլոգիաներով կարելի է խնայողություններ անել և շահույթ ստանալ։

–Դա նաև իրենց է ձեռնտու, որովհետև հետագայում մենք վարձավճարները բարձրացնելու ենք,-ասել է Գրիգորյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը